2019 lexus gx hero

ՍՏԵՂԾՎԵԼ Է ՈՐՊԵՍ ԱՆՀՆԱԶԱՆԴ
ՊԱՏՐԱՍՏ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ

ՆՈՐԱՑՎԱԾ LEXUS GX

Քաղաքի կենտրոնում և քաղաքից դուրս մայրուղիներում մեքենայի սեփականատերերը կգնահատեն ոճային դիզայնը, նորացված հեղինակավոր քրոսովերի հզորությունն ու հարմարավետության բարձր մակարդակը:

LEXUS GX-Ի ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

V8 շարժիչով GX 460-ի համար արգելքներ գոյություն չունեն: Փորձարկված լինելով մեր մոլորակի ամենաէկստրեմալ անկյուններում, 10 անվտանգության բարձիկներով և նորագույն Lexus Safety System + անվտանգության համակարգով կահավորված, այն երբևէ արտադրված ամենաանվտանգ և հուսալի ամենագնացներից մեկն է: GX 460-ի սրահում կարող եք վայելել Տակումի վարպետների նրբաճաշակ ձևավորումը և այն հնարավորությունները, ինչպիսիք են Mark Levinson® 17 դինամիկներով աուդիո համակարգը և Lexus Premium նավիգացիոն համակարգը:


  

  
    2019 lexus gx key features
  • ԱՐՏԱՀԱՅՏԻՉ ԱՌՆԱԿԱՆ ԴԻԶԱՅՆ

    Նորացված Lexus GX-ի էքստերիերը դարձել է ավելի հզոր և միևնույն ժամանակ ավելի նրբաճաշակ` Lexus-ի դիզայնի նոր լեզվին համապատասխան: Ֆիրմային ռադիատորի պարուրակաձև ճաղավանդակը առանձնանում է բնորոշիչ, հիշվող ոճով: Ռադիատորի ճաղավանդակի ձևն ընդգծում են գլխամասային լույսի նոր` եռաճառագայթային լուսադիոդային լուսարձակները, որոնք տեղադրված են եղել ավտոմոբիլի վրա՝ ինչպես բազային համալրում:

  • ՀԶՈՐ ՃՆՇՈՒՄԱՅԻՆ V8 ՇԱՐԺԻՉ

    GX 460-ը կահավորված է անհավանական հզոր 4,6 լիտրանոց V8 շարժիչով, որը մայրուղիների վրա ապահովում է բարձր արագություն, սահուն ընթացք և վստահ քաշ` ճանապարհների բացակայության պայմաններում: Գազաբախշման փուլերի ինչպես ներածման, այնպես էլ արտածման կափույրների (Dual VVT-i) կարգավորման համար նախատեսված էլեկտրոնային համակարգի շնորհիվ ավտոմոբիլն առանձնանում է իր դասում ամենացածր աղմուկի մակարդակով և աշխատանքի բարձր սահունությամբ: Համակարգը ուժեղացնում է նաև պտտվող մոմենտը` միաժամանակ կրճատելով մթնոլորտ արտանետվող թունավոր նյութերի քանակը:

  • ԹԱՓՔԻ ՇՐՋԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

    Պտտման հանդեպ ունեցած անհավանական ապահովությունն ու բացառիկ ամրությունը հանդիսանում են ամենագնացի հիանալի արտաճանապարհային հատկանիշների հիմնական բաղադրիչները, և, այդ իմաստով, GX 460-ը նշաձողը նոր մակարդակի է բարձրացնում: Բացառիկ ամուր շրջանակը պատրաստված է ձգման հանդեպ բարձր կայունությամբ պողպատից: Այդպիսի գերամուր կառուցվածքը ոչ միայն դրականորեն է ազդում ամենագնացության հատկանիշների վրա, այլև GX 460-ը դարձնում է բացարձակ անաղմուկ, անվտանգ ու ապահով ավտոմեքենա: GX 460-ը լիաքարշակ ավտոմեքենաների շարքում լավագույներից մեկն է պատմության մեջ:

  • ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՊԱՆՈՐԱՄԱՅԻՆ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԻ 4 ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐ

    Ճանապարհների բացակայության խիստ պայմաններում վարորդից պահանջվում է առավելագույն կենտրոնացում ավտոմեքենայի շրջապատում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ: Սակայն ավտոմեքենայի շրջապատի տարածքը դիտարկող 4 տեսախցիկների շնորհիվ, ճանապարհների բացակայության պայմաններում երթևեկության ժամանակ, օգնության համակարգով (Multi-terrain Monitor) և ամբողջ շրջապատը դիտարկող (Panoramic View Monitor) համակարգով վարորդին ու դիմացի ուղևորին հասանելի են ճակատային, հետին ու կողային պատկերները, որոնք երևում են նավիգացիոն համակարգի էկրանի վրա:

  • ՆՈՐ ՍԵՐՆԴԻ LEXUS SAFETY SYSTEM+

    Lexus GX 460-ը նախագծված է այնպես, որ հնարավոր լինի օգնել ժամանակակից վարորդներին երթևեկել հարմարավետ ու անվտանգ՝ անկախ նրանից, թե ուր կկանչեն նրանց արկածները: Այս նպատակին լրացուցիչ կերպով ծառայում է Lexus Safety System + անվտանգության համակարգի համալիրի կիրառումը: Ավտոմեքենան երթևեկության գոտու մեջ պահող համակարգից մինչև հեռահար լուսավորվածության բարձր տեխնոլոգիայով լուսարձակները, որոնք ապահովում են լրացուցիչ լուսավորվածություն և օգնում կենտրոնանալ ճանապարհի վրա, տվյալ ինտեգրված համալիր համակարգը հանդիսանում է ակտիվ անվտանգության ևս մի քայլ դեպի առանց ՃՏՊ-ով աշխարհ:

  • ՄՈՒԼՏԻՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՂԵԿԱՆԻՎԸ

    Նոր բազմաֆունկցիոնալ 380 մմ-անոց ղեկանիվը նման է RX և LX մոդելների ղեկանիվներին: Նոր ղեկանիվը, ինչպես նաև Lexus-ի բոլոր ղեկանիվները, պատրաստվում է ձեռքով, օգտագործելով բնական նյութեր` փայտե ներդիրներ և կաշի:

  • ԼԱՅՆԱՐՁԱԿ ԵՎ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՍՐԱՀ

    Նստատեղերի երկու շարքով GX 460 տարբերակը դուր կգա նրանց, ովքեր չունեն երրորդ շարքի կարիք: Դրա շնորհիվ առաջանում է լրացուցիչ տարածք բեռնախցիկում:

LEXUS GX ԳՆԵՐԸ և ԿՈՄՊԼԵԿՏԱՑԻԱՆԵՐԸ

Պարզապես ընտրեք ձեր շարժիչի տեսակը ՝ Lexus GX- ի տեխնիկական պայմաններն ու տեխնիկական բնութագրերը մանրամասն ուսումնասիրելու համար:

GX 460
GX 460
GX 460
Մեքենան ունի 7 ուղևորի նստելատեղ և նրանց անվտանգություն և հարմարավետություն է ապահովում նույնիսկ ամենախիստ ճանապարհային պայմաններում:
Տեսնել Կոմպլեկտացիան
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Վառելիքի ծախս, լ 100կմ-ի վրա 12.8
ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ ձ.ու. 296
Շարժիչի տարողություն սմ3 4608

Տեսնել Կոմպլեկտացիան

GX 460 Executive 5
GX 460
GX 460 Executive 5
  • Ռադիատորի ցանց՝ նոր դիզայնով
  • Բազմաֆունկցիոնալ կաշվե ղեկ փայտի վրադիրներով
  • Ադապտիվ կարգավոչվող կախոց(AVS)
  • Թաձքի կայունության համակարգ (KDSS)
GX 460 Executive 5 Sport
GX 460
GX 460 Executive 5 Sport
  • «Sport» լոգո առջևի թևերին
  • Ռադիատորի ցանց՝ նոր դիզայնով
  • Կողային հայելիների հատուկ դիզայնով վրադիրներ
  • 18՛՛ մգեցված թեթևաձույլ անվահեծեր, անիվներ՝ 265/60 R18
  • Խլացուցիչի վրադիր
  • Առջևի և հետևի բամպերի արծաթագույն աէրոդինամիկ վրադիրներ
  • Բազմաֆունկցիոնալ կաշվե ղեկ փայտի վրադիրներով
  • Ադապտիվ կարգավոչվող կախոց(AVS)
  • Թաձքի կայունության համակարգ (KDSS)
GX 460 Premium
GX 460
GX 460 Premium
  • Ռադիատորի ցանց՝ նոր դիզայնով
  • 3 զոնա կլիմատ կոնտրոլ
  • Բազմաֆունկցիոնալ կաշվե ղեկ փայտի վրադիրներով
  • Ադապտիվ կարգավոչվող կախոց (AVS)
  • Արտաճանապարհային ռեժիմի սելեկտոր (Multi Terrain Select)
  • Թաձքի կայունության համակարգ (KDSS)
GX 460 Premium Sport
GX 460
GX 460 Premium Sport
  • «Sport» լոգո առջևի թևերին
  • Ռադիատորի ցանց՝ նոր դիզայնով
  • Կողային հայելիների հատուկ դիզայնով վրադիրներ
  • 18՛՛ մգեցված թեթևաձույլ անվահեծեր, անիվներ՝ 265/60 R18
  • Խլացուցիչի վրադիր
  • Առջևի և հետևի բամպերի արծաթագույն աէրոդինամիկ վրադիրներ
  • 3 զոնա կլիմատ կոնտրոլ
  • Բազմաֆունկցիոնալ կաշվե ղեկ փայտի վրադիրներով
  • Ադապտիվ կարգավոչվող կախոց(AVS)
  • Արտաճանապարհային ռեժիմի սելեկտոր (Multi Terrain Select)
  • Թաձքի կայունության համակարգ (KDSS)