LEXUS LC-Ի ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Շքեղ LC 500 կուպեի թողարկմամբ Lexus-ի համար սկսվում է նոր ժամանակաշրջան, որի հիմքում ընկած է ավտոմեքենաների ստեղծման հեղափոխական մոտեցումը: Այսպես օրինակ LC մոդելի արտադրման նախապատրաստումը անհավանական էր թվում առանց ստեղծագործական լուծումների և առանցքային նոր կոնցեպցիաների: Չնայած նրան, որ դիզայներներին տրված էր գործելու լրիվ ազատություն, նրանք ստիպված էին լուծել լուրջ խնդիրներ. ինչպես ստեղծել կուպեին հատուկ կտուրի ցածրադիր գիծ՝ ընդ որում ապահովել 4 մարդու հարմարավետ տեղավորում։ Կավից մոդել սարքող մեր դիզայներներն ու մասնագետները ամիսներով աշխատել են գեթ մի բնութագրիչ գծի վրա` ձգտելով կատարելության և հրաժարվելով փոխզիջումներից: Lexus-ի մասնագետների աչքից ոչինչ չի վրիպել:


  

  
    lexus lc key features
  • ՍԵՐԻԱԿԱՆ ՄՈԴԵԼՈՒՄ ՄԱՐՄՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱ-ԿՈՆՑԵՊՏ ԴԻԶԱՅՆ

    Lexus LC-ի տպավորիչ տեսքը մարմնավորում է Lexus L-finesse-ի դիզայներական փիլիսոփայության եզակի մեկնաբանությունը: Կուպեի ատլետիկ պրոֆիլը առանձնացնում են կտուրի սրընթաց գծերը, որոնք թափքի հետնամասում թեթևակի մոտենում են իրար և այդպիսով ստեղծում յուրահատուկ ուրվագիծ:

  • 10-ԱՍՏԻՃԱՆԱՅԻՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՏՈՒՓԸ

    LC 500-ը դարձավ Lexus-ի առաջին մոդելը, որը կահավորված է կայծակնային փոփոխում երաշխավորող 10-աստիճանային արագությունների փոխանցման տուփով: Երթևեկության հստակություն, սահունություն և երթևեկության դինամիկա ապահովելու համար տվյալ 10-աստիճանային արագությունների տուփն օգտագործում է AI-SHIFT կառավարման համակարգը: Այն, փաստորեն, ընտրում է օպտիմալ փոխանցում՝ կախված վարորդի ցանկություններից և մտադրություններից, որոնք որոշվում են ոչ միայն ավտոմոբիլի շարժման արագությունով, այլև նախորդ ուղևորությունների տվյալներից:

  • ԴԻՆԱՄԻԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ (LDH) ՀԱՄԱԿԱՐԳ ՀԵՏԵՎԻ ԱՆԻՎՆԵՐՈՎ ՇԱՐԺՄԱՆ ՈՒՂՂՈՐԴՄԱՄԲ

    Lexus-ի այս առաջատար տեխնոլոգիան երաշխավորում է բարելավված կառավարում շարժման ցանկացած պայմաններում, իսկ դրան հասնում են փոփոխական փոխանցվող թվով ղեկային կառավարման համակարգված աշխատանքի, հետևի անիվներով ղեկային կառավարման դինամիկ համակարգի և էլեկտրաուժեղացուցչի հաշվին:

  • ԱԴԱՊՏԻՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ (AVS) ԿԱԽՈՑ

    Կախված վարման ոճից և ճանապարհային պայմաններից՝ կարգավորվող ադապտիվ կախոցը կարող է երթևեկությունը դարձնել ավելի հարմարավետ կամ ավելի կոշտ՝ կառավարելով բոլոր չորս ամորտիզատորների հնարավորություններով և 650 զանազան կարգավորումների տպավորիչ միջակայքով:

  • HIGH-END MARK LEVINSON ԴԱՍԻ ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ

    Համաշխարհային դասի Mark Levinson® Premium Surround ծավալային հնչողության համակարգը՝ 13 բարձրախոսներով՝ հիմնված GreenEdgeTM տեխնոլոգիայի վրա , ստեղծվել է հաշվի առնելով LC 500-ի սրահի ակուստիկական հատկությունները: Հնչողության անգերազանցելի որակը և բնական լինելը օգնում են վերստեղծել տնային թվային կինոթատրոնի միջավայրը: Ընդ որում՝ Clari-FiTM տեխնոլոգիան թույլ է տալիս կոմպենսացնել MP3 ձևաչափում թվային խտացման ժամանակ ձայնային կորուստները:

  • 7 ԴՅՈՒՅՄԱՆՈՑ ԳՈՒՆԱՎՈՐ ՊՐՈՅԵԿՑԻՈՆ ԷԿՐԱՆ ԴԻՄԱՊԱԿՈՒ ՎՐԱ

    Ստեղծողները սարքավորումների վահանակի կենտրոնով տեղակայել են բազմատեղեկատվական ցուցադրման էկրան, որի վրա արտացոլվում է երթևեկության մասին ամբողջ հիմնական տեղեկատվությունը՝ ներառյալ անվտանգության համակարգի նախազգուշացումները և նավիգացիոն համակարգի հրահանգները: Բոլոր անհրաժեշտ տվյալները միշտ վարորդի ձեռքի տակ են:


  

  
    5y

ՁԵՐ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ 5 ՏԱՐԻՆ

Lexus-ը ձգտում է Ձեզ համար երաշխավորել շքեղ Lexus LC կուպեի վարման հնարավորինս հարմարավետ ժամանակահատված և առաջարկում փոխհարաբերությունների ամբողջովին նոր մակարդակ:

Մեքենայի երաշխիքային 3 տարին, ինչպես նաև 2 տարվա հետերաշխիքային սպասարկումը կպարգևեն Ձեզ Lexus-ի կողմից երաշխավորված վստահության զգացողություն:

LEXUS LC ԳՆԵՐԸ և ԿՈՄՊԼԵԿՏԱՑԻԱՆԵՐԸ

Պարզապես ընտրեք ձեր շարժիչի տեսակը ՝ Lexus LC- ի տեխնիկական պայմաններն ու տեխնիկական բնութագրերը մանրամասն ուսումնասիրելու համար:

LC 500
LC 500
LC 500
LC 500- ի կենտրոնում գտնվում է բոլորովին նոր դիզայն, որը մեքենային տալիս է իսկապես յուրօրինակ դինամիկ կատարում:
Տեսնել Կոմպլեկտացիան
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Վառելիքի ծախս, լ 100կմ-ի վրա 11.6
ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ ձ.ու. 477
Շարժիչի տարողություն սմ3 4969

Տեսնել Կոմպլեկտացիան

LC 500 Sport+
LC 500
LC 500 Sport +
  • Ակտիվ սպոյլեր
  • Հեռակա և մոտակա լուսադիոդային լապտեր
  • Mark Levinson պրեմիում աուդիոհամակարգ CD/MP3/WMA/DVD՝13 բարձրախոսներով
  • Նավիգացիոն համակարգ
  • Առաջին և երկրորդ շարքերի համար ռետինե գորգերի հավաքածու
  • Դիմացի և Ետևի նստելատեղեր Alcantara
  • Ձեռքի ղեկի ճշգրտում
  • Ղեկի էլ․տաքացում և ջերմաստիժանի կագավորում
  • Ավտոմեքենայի դինամիկայով ինտեգրված կառավարման համակարգ (VDIM)

* 3 տարի երաշխիք մեքենայի համար (ա / մ) գումարած 2 տարի երաշխիքային ծառայության (Ծրագիր): Մեքենան միացված է Ծրագրին, միացման պրեմիումի լրացուցիչ վճարում չի պահանջվում: Նոր մեքենայի երաշխիքը ուժի մեջ է 36 ամիս (3 տարի) `նոր մեքենային առաջին սեփականատիրոջը հանձնելու պահից, կամ քանի դեռ մեքենան հասնում է 100,000 կմ-ի, որից առաջինը: Ծրագիրն ուժի մեջ է 24 ամիս (2 տարի) `սկսած Արտադրողի կողմից հաստատված մեքենայի վրա Երաշխիքային ժամկետի լրանալուն հաջորդող օրվանից կամ մինչև որ մեքենան հասնի 160,000 կմ հեռավորության վրա, ո՞րը առաջինն է գալիս, և ներկայացնում է տրանսպորտային միջոցների երաշխիքի լրանալուց հետո տրանսպորտային միջոցներում անսարքության դեպքում լրացուցիչ տրանսպորտային միջոցների սպասարկումն է և ներառում է տրանսպորտային միջոցների անսարքությունների վերացումը `կապված հավաքման որակի կամ նյութի արտադրության ընթացքում ծագած նյութերի հետ: Այս տեղեկատվությունը սպառիչ չէ և միայն տեղեկատվական նպատակներով է: Ծրագրի մանրամասները, ներառյալ Ծրագրով մատուցվող ծառայությունները, դրանց ծավալը և դրանց ստացման կարգը, պետք է ստուգվեն «Լեքսուս» -ի Դիլերների և Լեքսուսի լիազորված դիլերների գործընկերների հետ: