

LEXUS RX L-Ի ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RX-ի նոր խոշորացված տարբերակը հնարավորություն է տալիս տեղավորել սրահում վեց կամ յոթ մարդ՝ ընդ որում պահպանելով ոճային արտաքինն ու կահավորումը: Այնպիսի ֆունկցիաների շնորհիվ, ինչպիսիք են անհատական կլիմատ-կոնտրոլը, կողային անվտանգության բարձիկները և էլեկտրաշարժաբերով նստատեղերը, նույնիսկ երրորդ շարքում տեղավորված ուղևորները իրենց հարմարավետ ու անվտանգ կզգան:

-
ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՇԱՐՔ
Lexus RX 350 յոթտեղանոց թարմացված քրոսսովերի մեջ նստատեղերի երրորդ շարքը կահավորված է ծալման և կարգավորման էլեկտրաքարշակով : Այդտեղ կարելի է տեղավորել երկու երեխա կամ ոչ երկար ուղևորություններին նույնիսկ երկու չափահաս ուղևոր:
-
"ՀԱՄԱՐՁԱԿ ԵՎ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԻԶԱՅՆ
Դիմացի և հետևի բամպերների նոր, սրընթաց դիզայնը, կտուրը, որը կարծես ճախրում է թափքի վերևում, հոսուն ձևավորմամբ եռակի լուսադիոդային բարակ լուսարձակները մեքենայի դիմացի հատվածին տալիս են վերաիմաստավորված սրություն՝ դարձնելով Lexus RX-ի արտաքին տեսքը էլ ավելի գրավիչ:
-
ՈԳԵՎՈՐԻՉ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Նորացված Lexus RX-ը կահավորված է 12,3 դյույմ անկյունագծով նոր սենսորային էկրանով: Իսկ ավանդական Remote վահանակը փոխարինվել է ավելի ժամանակակից սենսորային կառավարման վահանակով: Apple CarPlay և Android Auto սմարթֆոնների ինտեգրացիայի պլատֆորմների շնորհիվ բավականին ընդլայնված են մոբայլ սարքավորումների կիրառման հնարավորությունները։
-
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Բարձրակարգ կաշվից կարված նստատեղերը տպավորում են կատարելագործված հյուսվածքով և կատարյալ ճշգրիտ կարվածքով: Յուրահատուկ տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ ստեղծված փայտե ներդիրները Lexus-ի ինտերիերի ձևավորման մեջ զարմացնում են իրենց կատարողական որակով:
LEXUS RX L ԳՆԵՐԸ և ԿՈՄՊԼԵԿՏԱՑԻԱՆԵՐԸ
Պարզապես ընտրեք ձեր շարժիչի տեսակը ՝ Lexus RX L- ի տեխնիկական պայմաններն ու տեխնիկական բնութագրերը մանրամասն ուսումնասիրելու համար:














